01.05.2020|
00:42
Մեր երկրի պետական ինստիտուտների արժեքն այնքան է ընկել, որ խորհրդարանը դարձել է փողոցային մակարդակի հայհոյանքների վայր, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ անձամբ է փողոցում ծեծկռտուք հրահրում։ Երբեմնի կուսակիցներ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Դանիելյանն այսօր տարբեր ճամբարում են, բայց հին խնդիրները չեն մոռացվել։ Նրանց վեճի առարկան մի կողմ թողնելով, նախկին ՔՊ-ական, Շիրակի պետական համալսարանի դասախոս ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իր երբեմնի կուսակցության, նրա ներկա ու նախկին անդամների հետ։